Քաղավիացիայի կոմիտեի նախագահը քննարկել է ոլորտում մասնագետների անբավարար քանակի հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

քաղավիացիա

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կամո Մարտիրոսյանը, ԿԳՄՍ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը: Տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիոն ոլորտում մասնագետների խիստ անբավարար քանակի և դրանց համալրման ուղիների վերաբերյալ հարցերը: Շեշտադրվել է ինչպես ավիացիոն ինժեներների, այնպես էլ այլ կարևոր ուղղություններում մասնագետների համալրման անհրաժեշտությունը՝ ոլորտում մասնագիտական սերնդափոխություն իրականացնելու նպատակով:

Քննարկման ժամանակ ընդգծվել է հարցի հրատապությունն ու կարևորությունը, և ԲՈՒՀ-երի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ապագայում բարձր մասնագիտական որակավորում ունեցող ավիացիոն մասնագետներ պատրաստելու համար։

 

--00—ՍՊ