ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավիացիան ՀՀ-ում ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

images.jpg

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի Մի 8ՄՏՎ 5 ռազմատրանսպորտային և բանակային ավիացիայի Կա 52 հետախուզական և գրոհային ուղղաթիռների անձնակազմերը, համագործակցելով ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ 29 բազմանպատակային կործանիչների օդաչուների հետ, ուսումնավարժության ձմեռային շրջանի վերահսկողական ստուգումների շրջանակում ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդանավակայանի օբյեկտները։

Ուղղաթիռի անձնակազմերը մարտական ուսումնական թռիչքներ են իրականացրել դեպի պայմանական հակառակորդի օդանավակայանի գտնվելու վայր, որտեղ ոչնչացրել են ավիացիոն տեխնիկա, օդանավակայանի ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև թռիչքուղի։

--00—ԶՀ