ԱԻՆ-ի հոգեբանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

Ապրիլի 17-ին՝ ժամը 14:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում Վ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

--00—ԼՄ