7 ժամով կդադարեցվի Աբովյանի որոշ հասցեների գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է. «Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Էլլար, Սարալանջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»։ 

--00—ՍՊ