Արցախում կրկին գազամատակարարման դադարեցման դեպքեր կարձանագրվեն․ «Արցախգազ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

գազատար

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում:

«Ուստի, հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:

Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- նշված է «Արցախգազ»-ի հաղորդագրությունում:

--00--ԱՀ