Վեհափառը երբևէ պատերազմի կոչ չի արել․ Մայր Աթոռը՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

garegin-b-e1614421819624

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություններին։

«Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված և կատարել ոչ ճիշտ եզրահանգումներ։

Հայոց Հայրապետը երբևէ պատերազմի կոչ չի արել։ Նորին Սրբությունը մշտապես ընդգծել ու կարևորել է արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունը»,-Radar Armenia-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ