Փաշինյանը հիմա էլ Պողոս Առաքյալի հետևում է թաքնվում, Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Փաշինյանը հիմա էլ Պողոս Առաքյալի հետևում է թաքնվում, Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը։

Սրբազանի համոզմամբ, այն, ինչ կատարվում է երկրում, բարոյականության հարց է, ըստ նրա՝ Փաշինյանը կտրել ու գողացել է այս երկրի երջանկությունը, այդ ամենից հետո նա պետք է պատասխանատվություն դրսևորեր ու հեռանար։ Սրբազանի կարծիքով, կառավարությունը Արցախով, գերիներով և երկրի հոգսերով զբաղվելու փոխարեն այլ խնդիրներ է լուծում։

Նրա պնդմամբ, Սեպտեմբերյան մարտերից հետո դեռևս զոհերի թիվն էլ չգիտեինք, իսկ պաշտպանության նախարարը քավոր է կանգնում, խնջույք է կազմակերպում, գույք է ձեռք բերում։ Եվ այս համատեքստում սրբազանը դնում է հետևյալ հարցադրումը, թե արդյոք նրանք գիշերները հանգիստ քնում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ