Նախորդ շաբաթ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 416 դեպք, 123-ը՝ արտակարգ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News   

343445866_1404727273685204_5331106815003098412_n.jpg

Ապրիլի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 416 դեպք, որից 123-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 62, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, ուժեղ քամու՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 9, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 171, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 51 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 24 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 86, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

--00—ԶՀ