Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. Սևանա լճում հայտնաբերվել է 16-ամյա 2 տղայի դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

.

Հունիսի 10-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակը Սևանի հանրային լողափի տարածքում գտնվող Սևանա լճից դուրս է բերել 2 երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխաները Սևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ. Պ-ն էր և 16-ամյա Լ. Ս-ն։

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեխաներն իրենց հասակակից ընկերների հետ եկել էին Սևան՝ լողալու, և ջրասուզակը նրանց դիերը հայտնաբերել է ափից մոտ 20-25 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ։

--0-- ՍՊ