Հրազդան քաղաքում 75-ամյա բնակչուհին 2 օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

աին

Մայիսի 4-ին` ժամը 08:52-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Շաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) 2 օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Որոնողական աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: