Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով ՀՀ-ն դիմել է Հաագայի դատարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1109580.jpg

Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Այս մասին 24News-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:

--00—ԶՀ