Քննարկվել է Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

photo_2023-05-24_12-13-47

Այսօր՝ մայիսի 24-ին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:

Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:

--00—ՅՄ