ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Երևանն ու Բաքուն սպասում են ուկրաինական պատերազմին, Ալիևն ու Փաշինյանը ոչինչ չեն կարող որոշել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Նահապետյանի համոզմամբ, խաղաղության պայմանագիրը կախված է ուկրաինական պատերազմի ելքից։
Ըստ նրա՝ կողմերը սպասում են, թե ով կհաղթի, Ռուսաստա՞նը, թե Արևմուտքը, և ըստ այդ արդյունքի պարզ կդառնա, թե որ կենտրոնի տարբերակը կընդունվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում։ Փորձագետի կարծիքով, հայերին ձեռնտու է ռուսական տարբերակը, որի հիման վրա երաշխավորվելու է Արցախի գոյությունը, իսկ արևմտյան պլանի համաձայն Արցախը հայաթափվելու է։
Նահապետյանի կարծիքով, միջանցք հենց Արևմուտքն է պահանջում, ըստ նրա դրանով նրանք փորձում են Իրանը կտրել Ռուսաստանից։
Մանրամասները` տեսանյութում։
--00--ՍՊ