Ե՞րբ են ուզում բացել Մարգարայի անցակետը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Մարգարայի կամուրջ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Անկարա այցելած Նիկոլ Փաշինյանը, բացի պաշտոնական մասից, ունեցել է նաև «ոչ հրապարակային» որոշ հանդիպումներ։

Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի ԱԳՆ աղբյուրը, Փաշինյանն Անկարայում հանդիպում է ունեցել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, իսկ քննարկման հիմնական հարցը կապված է եղել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: Ըստ տեղեկությունների, քննարկվել է Մարգարայի անցակետը հուլիսի երկրորդ կեսին բացելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00--ՍՊ