Ադրբեջանի սադրանքը կապված է հենց օրվա հետ, այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

«Ադրբեջանի սադրանքը կապված է հենց օրվա հետ, քանի որ այսօր ՀՀ-ում նշվում է պետական խորհրդանիշների օրը»,- այդ մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով Հակարիի կամրջի մոտ դրոշ տեղադրելու ադրբեջանական սադրանքները և Տեղ գյուղի կրակոցները. 

«Փորձել են այս ձևով ևս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը, բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացվել»,- նշել է նա։ 

--00—ՍՊ