Եթե Պուտինի առաջարկն ընդունվեր՝ Արցախի դրոշը Շուշիում էր լինելու, Ղազանչեցոցն էլ մզկիթ չէր դառնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Փաշինյանը այսօրվա 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ոչ մի աշխարհացունց բան չասաց, չքմեղանք կուրսային աշխատանք էր, աղքատիկ մեջբերումներով։ Փաշինյանն իրեն էր արադարացնում, թե բանակցությունները տապալվել են 25 տարի առաջ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Փաշինյանը չի խոսել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, պատերազմը վարում է ոչ միայն ԶՈւ-ն այլ պետությունն իր կառույցներով, որքանո՞վ էր կառավարման համակարգը պատրաստ դիմագրավել պատերազմին: Նախարարները պատերազմի օրերին գնում զենքով-զրահով նկարվում էին, նրանք կռիվ գնացող է՞ին, թե պարտականություն կատարող, ոստիկանության պետ, դատախազ պատասխան չեն տվել, մինչդեռ նրանց ֆունկցիան կարգուկանոն ապահովելն էր»,- ավելացրեց նա:

Պատգամավորի խոսքով, Փաշինյանը սլաքները ուղղեց բոլորի կողմը՝ ՌԴ նախագահ, զ՝ինված ուժեր, երեք նախագահներ և այլն՝ արդարացնելով իրեն. «Շուշիում պատահածը Փաշինյանը ոտքի վրա չի կարող ներկայացնել, ամբողջական ինֆորմացիա հնարավոր չէ ստանալ միայն իր ներկայացմամբ: Եթե բանակցային պրոցեսը տապալված էր, Ռոբերտ Քոչարյանի ազատագրած Արցախում որ տռճիկ էր տալիս չէր մտածո՞ւմ այդ մասին: Եթե Պուտինի առաջարկն ընդունվեր, Շուշին հայկական էր մնալու, Արցախի դրոշը Շուշիում էր լինելու, Ղազանչեցոցն էլ մզկիթ չէր դառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերինե Միքայելյան

 

--00—ԱՊ