Պատաստ ենք խաղաղության պայմանագրին, Հայաստանը պետք է թղթով փոխանցի հնչեցրած սկզբունքները․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

s

Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը «պարզ է, տրամաբանական և հենվում է միջազգային իրավունքի վրա։ Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կա»,- այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը, փոխանցում է APA-ն․

«Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այստեղ մեծ առաջընթաց կա։ Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, բայց ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և պետք է թղթի վրա փոխանցի բառերով ասված սկզբունքները»,- նշել է նա։ 

--00—ՍՊ