Իսպանական ևս մեկ ակումբ ցանկանում է ձեռք բերել Թիկնիզյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

image-2142-1689497460-620x413-1-620x375

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է հայտնվել իսպանական «Վալենսիայում»: Այս մասին հայտնում են «Советский спорт»-ի աղբյուրները, որոնք ծանոթ են իրավիճակին։

«Չղջիկները» ցանկանում են վարձակաել ֆուտբոլիստին երկու տարի ժամկետով՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թիկնիզյանի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Ռեալ Սոսյեդադն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»։

--00—ՅՄ