Արցախում մարդիկ 5-6 ժամ հերթ են կանգնում մի փոքր սնունդ գնելու համար. ակցիա՝ ՌԴ դեսպանատան առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

Արցախում մարդիկ չեն կարողանում ստանալ համապատասխան բուժօգնություն, 30 հազար երեխա չեն կարողանում օգտվել մրգերից, գործազրկությունն աճել է, արցախցիները չեն կարողանում վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, բնակարանի վարձը, 5-6 ժամով հերթեր են գոյանում, մարդիկ կանգնում են մի փոքր սնունդ գնելու համար։ Այս մասին ՌԴ դեսպանատան առաջ ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ Արցախում ծնված 400 և ավելի երեխաները մեղավոր չեն, որ ծնվել են հենց շրջափակման պայմաններում․ «Նրանք նոր կյանք են ու մեղավոր չեն»,-ասաց նա։

«Այսօր 120 հազար մարդու կյանքի հարցն է։ Մինչև երբ են նրանք սնունդ հայթայթելու, որքա՞ն են դիմանալու, հերթեր կանգնելու։ Ժամերով հերթեր կանգնելու արդյունքում դժբախտ դեպքեր են լինում։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք՝ 21-րդ դարն է, բացեք կյանքի ճանապարհը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ