Ծեծկռտուք՝ ռուսական եթերում․ հայ և ռուս փորձագետները հեռացվել են տաղավարից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը փորձագետներ Գրեգ Վայներին և Արայիկ Ստեփանյանին հեռացրել է ստուդիայից՝ բանավեճի ժամանակ ծեծկռտուք սարքելու պատճառով։

Վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ Վայների վրա ջուր են լցրել:

Սոլովյովը և Սերգեյ Միխեևը բաժանել են փորձագետներին և խնդրել լքել տաղավարը:

Սոլովյովը նշել է, որ անկախ բանավեճի բնույթից՝ չի կարելի անցնել կոռեկտության սահմանը: