Առողջապահության նախարարն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

363398416_588823383439536_65911219482889328_n.jpg

«Մեր երկրների միջև առկա դիվանագիտական ամուր ու բարձր մակարդակի կապերը լավ հնարավորություն են փոխգործակցությունը նոր աստիճանի հասցնելու նաև առողջապահական ոլորտում»-, ողջունելով Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը` կարևորելով բժշկական տուրիզմի և դեղագործական ոլորտներում զարգացման հնարավորությունները:

--00—ԶՀ