ՆԳՆ ոստիկանության կողմից 2023 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

timthumb.jpg

2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 350 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 92 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»`  67,                                   

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»`  20,

- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝  1,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝  3,

- ազատվել է ոստիկանությունում ծառայությունից`  1:       

ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 29 նյութեր: Դրանցից

  • 4-ով նյութերը քննարկման փուլում են,
  • 25 նյութերի շրջանակներում նախաձեռնվել են 37 քրեական վարույթներ։

2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 4 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 4 նյութ:

Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 1-ն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

--00—ԶՀ