Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին, քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

ժանն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները կրթության, սպորտի և երիտասարդական  ոլորտում։

Դիտարկվել է Լեհաստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի ստեղծման գաղափարը:

ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Դեսպանն ընդգծել է, որ Լեհաստանի կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը:

--00—ԼՀ