Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. Թագուհի Թովմասյանը ահազանգել է միջազգային գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

դդ

 

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմայանը ահազանգել է միջազգային գործընկերներին․

Ավելի քան 8 ամիս շրջափակված Արցախի բնակիչ, 1983 թ. ծնված Կ. Հովհաննիսյանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետն իրենց հայրենիքում ապրող 100-հազարավոր հայերի համար ստեղծում է կյանքի լրջագույն սպառնալիք։

Ադրբեջանն Արցախում վարում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն, որի հետևանքները դաժանաբար կրում է խաղաղ բնակչությունը։

Հրատապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանություններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ ահազանգելով վերոնշյալ դեպքի մասին և պահանջելով կանխարգելիչ քայլերի իրականացում՝ հանուն 120 000 կյանքերի փրկության և Ադրբեջանի կողմից խախտված միջազգային մարդասիրական իրավունքի վերականգնման,- նշել է նա։ 

 

--00—ՍՊ