Փաշինյանն ամեն ինչ անում է, որ արցախցիները փախչեն Հայաստանից, ատում է նրանց. Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Անբարոյական են այն մարդիկ, ովքեր ասում են՝ արցախցիները չկռվեցին, նրանք 24 ժամ դաժան պայքար են մղել, նույնիսկ պապիկներն են կռվել, բայց նրանց թիկունքում մարդ չկար։ Փաշինյանն ասում էր՝ Հայաստանը չպետք է ներքաշվի այդ պրոցեսի մեջ, աշխարհն էլ դիտորդ էր, ի՞նչ պիտի անեին միայնակ արցախցիները խժռող գազանի դեմ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով, գլխավոր դատախազը պետք է միջազգային հետախուզում հայտարարի ագրեսոր Ալիևի ու նրա կլանի նկատմամբ, բայց վախենում է։ Թովմասյանը նշեց նաև, որ այս օրերին հանդիպել է արցախցիների հետ և տեսել, թե ինչ պայմաններում են պահվում․ «Փաշինյանը 40 հազար կացարան տրամադրելուց է խոսում, իր պատրաստած կացարանը դպրոցների մարզադահլիճներն են, ներքնակները շարել են հարս, սկեսուր, սկեսրայր ապրում են նույն տեղում։ Մարդիկ կան՝ մեքենայի մեջ են քնում, տեղ չունեն մնալու։ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ արցախցիները փախչեն, նա ատում է արցախցուն։ Փաշինյանը պետք է արցախցիների աչքերին նայի ու պատասխան տա՝ ինչո՞ւ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում ու կանաչ լույս վառեց նրանց առաջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ