Ողբերգական ավտովթար՝ Գառնու ձորում. Нива-ն շրջվել է ու հայտնվել ձորում. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Screenshot_3

Օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Մ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Գառնիի տաճարի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մ․ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գառնի համայնքի ԿՀՓԽ կամավորներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Գառնու տաճարում իրազեկման աշխատանքներ իրականացնող թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Կամավորները, գյուղացիները, փրկարարներն ու պարեկները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են կատարել և վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 100 մ հեռավորության վրա, ապա դին մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել են դիատարին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ