Ընտրարշավին քաղաքացիների հետ կենդանի ու սրտաբուխ շփումների համար մենք ունենք Ձեր աջակցության կարիքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

հայ

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հայտարությունից․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։

Հայաստանի համար ճակատագրական այս փուլում հենց մեր համակիրների ամենագործուն աջակցությամբ հնարավոր դարձավ այդ որոշումը կյանքի կոչել:

Առաջիկա ընտրարշավին մեր քաղաքացիների հետ կենդանի ու սրտաբուխ շփումների համար մենք ունենք Ձեր աջակցության կարիքը։

Միայն բարի կամքով ու պրոֆեսիոնալ, բանիմաց մարդկային ռեսուրսներով արդի աշխարհում հեռուն չես շարժվի:

Եթե, ի դեմս «Արդար Հայաստան»-ի, տեսնում եք այն ուժը, ում վստահում եք, կարող եք ամենաչնչին ներդրմամբ իսկ նպաստել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հաղթանակին «Արդար Հայաստան»-ի հետ գալիք Արդար Հայաստանում:

Մենք երաշխավորում ենք ձեր կողմից ներդրված բոլոր ֆինանսական միջոցների թափանցիկությունը և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա ծախսվելու է բացառապես նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։

«Արդար Հայաստան» կուսակցության բանկային հաշվեհամարներն են՝

2052122172801001 AMD

2052122172801020 USD

2052122172801040 EUR

2052122172801041 RUB

2052122172807001 ArCa քարտային հաշվեհամար, ՀՀ դրամ

Նախընտրական հիմնադրամի հաշվեհամար՝ 2480400634680000

Կանխավ երախտագիտությամբ և Երևանի ավագանու ընտրություններում հայ ժողովրդի հաղթանակն ապահովելու անսասան վճռականությամբ՝

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ՝ Նորայր Նորիկյան»,- ասված է հայտարարության մեջ։

--00--ԼՀ