Ես աջակցում եմ Արցախի 120.000 բնակիչներին, պետք է անել ավելին, պետք է գործել․ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

107184481-1674745992538-gettyimages-1459406413-0d0a9815_d2717b3c-08c2-44cc-af51-4017ec02968a

Ես աջակցում եմ Արցախի 120.000 բնակիչներին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել է՝ «Այլևս երբեք»: Մենք պետք է անենք ավելին, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-ասել է նա։

--00—ՅՄ