ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխման համար․ ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դդ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու համար պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ՝ որոշում կայացնող կողմերի համաձայնությամբ։ Այդ մասին ТАСС-ին ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան․

Մինչև որևէ գործողություն իրականացնելը՝ ԿԽՄԿ-ն այն պարտադիր համաձայնեցնում է որոշում կայացնող համապատասխան կողմերի հետ, կիսվում տեղեկատվությամբ և համաձայնությունը ստանալուց հետո անցնում գործողությունների: ԿԽՄԿ-ն պատրաստ է օգտագործել ցանկացած ճանապարհ բեռների տեղափոխման համար,- նշել է նա։ 

--00—ՍՊ