Լիահույս եմ, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կամրապնդվեն. Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

na[

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային Նիկարագուայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նիկարագուայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։

--00—ԼՀ