Մասիս քաղաքում «Nissan» է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

մաս

Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:59-ին, մարվել՝ 11:10-ին:

Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդ Տ. Խ. -ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

--00—ԼՀ