Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

nikol_hd.thumb_

Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ․

«Ցեղասպանությունը չկանխելը և բոլոր միջոցներով դրա իրականացումը չդադարեցնելը միջազգային իրավունքի նորմերով ծանրագույն հանցագործություն է։

Այս պահին Ադրբեջանն Արցախում հայության ցեղասպանության է իրականացնում։ Այն տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների հանցավոր թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ։

Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է։

ՀՀ կառավարության անդամները, քաղաքական մեծամասնությունը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կիսում են այս օրհասական պահի ողջ պատասխանատվությունը։

Կոչ ենք ուղղում նրանց՝ գնահատել պահի ծայրահեղությունը, առերեսվել իրականությանը, ցուցաբերել քաղաքական և քաղացիական խիզախում, մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասապան քաղաքականությունը և միանալ ժողովրդին։

Սա դավաճանի խարանից մաքրվելու վերջին հնարավորությունն է, այլապես անխուսափելի պատասխանատվության եք ենթարկվելու և պատմության մեջ մնալու եք որպես ցեղասպանության հանցակից»։

--00—ՅՄ