2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ռուսաստանի Դաշնության դեսպանություն Հայաստանում

2020 թվականի ողբերգական իրադարձությունների սկզբի հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր կարեկցանքն ենք հայտնում նրանց ընտանիքներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Այս մասին հայտարարություն է տարածել  ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը օգնություն տրամադրելու համար՝ հիմնվելով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առկա եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղություն հաստատելու համար։

Ռուսական կողմի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սուր հումանիտար խնդիրները։ 

--00—ԼՀ