Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում կդիտվի նաև մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1504f88ed6897077ef04ec734ff8c8c8_1687690819

Հայաստանի առանձին հատվածներում սեպտեմբերի 29-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում կդիտվի նաեւ մառախուղ։

Ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,

Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,

Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+27,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23:

--00—ՅՄ