Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2023-09-25_09-33-21

Տարածաշրջանի հայ բնակչության կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ԼՂ-ում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբին հանձնարարվել է որոշել այդ անձանց իրավական կարգավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի աշխատակազմը։

Այս գործընթացի առաջին փուլով ենթադրվում է գրանցել Արցախում բնակվող հայ բնակիչներին։

--00—ՅՄ