ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տաք սնունդ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

եղ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տաք սնունդ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:

«ՊՀԾ հայաստանյան մեր թիմը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվում է սահմանի մոտ և աջակցություն է ցուցաբերում բռնությունից փախչող ընտանիքներին: Մենք արդեն վրաններ ենք տեղադրել՝ օրական մինչև 2000 տաք կերակուր տրամադրելու համար, և անհրաժեշտության դեպքում պատրաստվում ենք արագորեն ընդլայնել օգնությունը ողջ երկրում», - իր X միկրոբլոգում գրել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը: 

--00—ԼՀ