Հելեն Սեգարան գալիս է Հայաստան․ առիթն Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Հայկական արմատներով աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան կժամանի Հայաստան։

«Իմ հայ ընկերներ, ուզում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին Շառլ Ազնավուրին նվիրված համերգին»,- հայ երկրպագուներին ուղղված ուղերձում ասում է Սեգարան։ 

15 տարի առաջ՝ շանսոնյեի 80-ամյակին, Օլիմպիայի բեմում Սեգարան կատարել է Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը հեղինակի ներկայությամբ։ Նվագակցել են Երևանից Փարիզ մեկնած «Փոքրիկ երգիչները»։ 

15 տարի անց՝ Ազնավուրի 95-ամյակին, Սեգարան կրկին ելույթ կունենա, այս անգամ՝ երևանյան բեմում, «Քեզ համար, Հայաստա'ն» խորագրով համերգին։ Ազնավուրը միայն չկա։  

Շանսոնյեի 95-ամյակին նվիրված համերգը մայիսի 26-ին է համալիրում։ Ներկա կլինեն նաև Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրները: Նախագծի համահեղինակներ են Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու «Армцентр» ընկերությունը: 

Պատրիկ Ֆիորի, Սլիման, Լեա Կաստել, Քեյթ Ռայան, Րաֆֆի Արտո․ հայկական բեմում կլինեն ֆրանսիացի երգիչները։ Կնվագակցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյան գլխավորությամբ:

Նախագծի մեկնարկը կտրվի Երևանից՝ մայիսի 26-ին, այնուհետ նախագծի շարունակվի Մոսկվայում, Փարիզում ու ԱՄՆ-ում՝ 2019 թվականը հռչալեկով մեծանուն Շանսոնիեի տարի: