ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում ավարտվել է Համաշխարհային մարտական խաղեր մրցաշարը (Riyadh 2023 World Combat Games), որի ծրագրում ընդգրկված էր նաև պարաբազկամարտը։
Հայաստանի ներկայացուցիչ Վարդանուշ Բարսեղյանը հանդես է եկել 70 կգ քաշայինների կարգում ու աջ ձեռքով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ։
Մեր մարզուհին իր քաշային կարգում ամենաթեթևն էր:
--00—ՅՄ