Հակոբ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում փետրվարի 4-ին 87-կգ քաշային կարգում հանդես է եկել կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

Մկրտչյանը մասնակցել է է օլիմպիական՝ 96 կգ քաշային կարգում:

Ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 155 կգ արդյունք ու վաստակել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 190 կգ-անոց ծանրաձողը՝ երկամարտի 345 կգ արդյունքում նվաճելով արծաթե մեդալ: