ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 0:4 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ստաս Դավիթ Վոլֆին:
Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր լեհ Ֆաբիան Նիեժետսկիին, 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ռաուլ Կասոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 6:2 հաշվով պարտության էր մաստնել Ասվտրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշամիևին:
Այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն նաև Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ավելի վաղ մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում: Արծաթե մեդալակիր էր դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):
--00—ՅՄ