Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1-39-750x375-1-750x375

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 10-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին, իսկ երկրորդում զիջել է մրցակցին։

Մանվել Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ուկրաինացի մարզիկին և նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար ։

--00—ՅՄ