Փաշինյանի բերանից եմ լսել՝ մեզ պարտադրում են նոր Անկախության հռչակագիր ընդունել, շատերը դա գիտեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Ադրբեջանը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, քանի որ այն Անկախության հռչակագրի վրա է հիմնված և «նոր» Անկախության հռչակագիր ընդունել։ Մեզ ջրի մեջ են դրել, տակը դանդաղ վառում են, այս ամենին մեղսակից է կառավարությունը և օրենսդիր մարմինը, իրենք ամեն ինչ գիտեն, բայց լռում են։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հանրային - քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։

«Փաշինյանի բերանից եմ լսել մեզնից պահանջում են, որ «նոր» Անկախության հռչակագիր ընդունենք, հանդիպումներին եղել են բարձր պաշտոնյաներ ու փորձագետներ, բայց հիմա բերանները ջուր են առել, չեն խոսում։ Շատերը գիտեն մեր առջև ինչ պահանջներ է դրված, բայց ամեն օր խոսում են խաղաղության պայմանագրից։ Այս պայմանագրի կնքումից հետո Հայաստանը դառնալու է կիսաադրբեջանական, կիսահայկական, Հայաստանը անկախ չի լինելու, Բաքվում է որոշվելու արտաքին, ներքին քաղաքականությունը, ովքեր մտահոգված են, պետք է պայքարեն, որ այն չիրագործվի»,- ավելացրեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ