Ոնց «Նիկոլ դուխով» գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

18ec308ef00d78b4d6f1146ec5cfb8ac_1704794752

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ուղիղ 1 տարի առաջ, 2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։

Մտա՞վ ուղեղներդ։

Ասում եմ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։

Նիկոլի ԱԽՔ-ին էլ ասեք, սա է եղել հայանպաստ բանակցությունը ոչ թե ձեր բանակցածը՝ ամեն ինչ հանձնելը թշնամուն։ Դե ոնց «Նիկոլ դուխով» գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք, տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք»։

--00—ՅՄ