Սուր շնչառական վարակների դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել հակահազային երեխաների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

0409845d09424d0cd94c91e3209e2cc7

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով, ներառյալ՝ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 6 տարեկանից փոքր երեխաներն ամեն տարի ունենում են սուր շնչառական վարակի 6-8 էպիզոդ, ախտանշանները տևում են միջինը 14 օր:

«Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4-րդ օրերին: Վիրուսները կարող են մնալ ձեռքերին՝ դառնալով վարակի աղբյուր առնվազն մոտակա 2 ժամվա ընթացքում, որոշ վիրուսներ մակերեսների վրա կենսունակությունը պահում են առնվազն 1 օր: Այս մասնիկները վարակիչ են նաև օդում` արտազատվելով հազի, փռշտոցի, շնչառության ժամանակ:

Սենյակի խոնավացումը կարող է բարելավել դժվարացած շնչառությունը:

Հեղուկների բավարար քանակությունը օգնում է կանխարգելել ջրազրկումը:

Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի կողմից երեխայի զննումից հետո:

Խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում։

Վիտամին Ց-ի, Էխինացեայի, ցինկի օգտագործումը չունի ապացուցված արդյունավետություն սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժման հարցերում:

Ձեռքերի լվացումը, մակերեսների խոնավ սրբումը և սենյակի օդափոխումն ունեն արդյունավետ կանխարգելիչ նշանակություն»։

--00—ՅՄ