Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ները Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

dirq-zinvor-banak-drosh-syuniq333

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել «Վեյմարյան եռանկյունու» շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, որում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ