Գերմանիան ընդունում է կորոնավիրուսով հիվանդներին Իտալիայից ու Ֆրանսիայից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

Գերմանիա

Եվրոպան շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այստեղ առողջապահական համակարգը ճգնաժամի եզրին է: Գերմանիան շարունակում է ընդունել հիվանդներին Ֆրանսիայից ու Իտալիայից

Եվրոպական մայրցամաքում շարունակվում է պայքարը կորոնավիրուսի դեմ: Այսօր Գերմանիան, պատրաստվելով ավելի մեծ համաճարակի ծավալներին, շարունակում է ընդունել հիվանդներին Ֆրանսիայից ու Իտալիայից:Գրել է «Ամերիկայի ձայնը»

Իտալիան, որտեղ հաստատվածվիրուսի դեպքերը հասել են մոտ 65 000-ի, իսկ մահվան դեպքերն անցել են 6000-ը, օգնություն է խնդրել իր դաշնակիցներից: Գերմանիան առաջիներկիրն էր, որն ընդունեց իտալացիհիվանդներին:

Այս միջոցով նաև Գերմանիայի առողջապահության ոլորտը փորձառություն է ձեռք բերում կորոնավիրուսի դեմ պայքարում: Դրա մասին տեղեկացրել են գերմանական պաշտոնական աղբյուրները:

Գերմանիայում հաստաված հիվանդների թիվն անցել է 60 հազարը, սակայն զոհերի թիվը համեմատաբար մեծ չէ՝ մոտ 600 մարդ: Բեռլինը օգտագործում է պահը՝ համաճարակին ավելի լավ նախապատրաստվելու համար:

Կառավարությունը հիվանդանոցներին է տրամադրում միջոցներ՝ մահճակալների քանակը մեծացնելու և ավելի մեծ ծավալների համաճարակին նախապատրաստվելու համար: Այս պահին երկրում առկա է հիվանդանոցային 28 հազար մահճակալ:

Գերմանիան նաև ավելի պատրաստված էր թեստավորման հարցում՝ համեմատած ԵՄ այլ երկրենրի հետ: Դա է նաև պատճառներից մեկը, որ մահացության թիվն այստեղ համեմատաբար ցածր է: Մեկ այլ հանգամանքներից է ավելի երիտասարդ բնակչությունը: Իտալիայում գրանցված զոհերի այդքան մեծ թիվը ցուցանիշ է մեծ տարիքով բնակչության բարձր տոկոսի: