Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը․ մայր ու դուստր տեղափոխվել են ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ըը.

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Կիրակոսյանի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքնով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են:

 --00—ԼՀ