Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել. Պետեր Ստանո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

20191126_gaf_u39_1084 copy

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։

Նա հիշեցրել է, որ հենց որ այս կամ այն երկիրը հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու համար, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:

--00—ՅՄ