Դատախազությունը պատժի խստացում է պահանջում՝ «Գազելում» դիմակ չկրելու համար սպանության գործով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

f

 

Դատախազությունը պահանջում է խստացնել 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» դիմակ չկրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Արման Հունանյանի սպանության գործով Գարեգին Բաղդասարյանի պատիժը՝ դատապարտելով նրան սպանության համար։ Հաղորդում է «Փաստինֆո»-ն։

։Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2021թ. ապրիլի 14-ին՝ Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում` 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում»: Վիճաբանությունն առաջացել է դիմակ չկրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Մասնավորապես, 39-ամյա Արման Հունանյանը դիմակ չկրելու համար դիտողություն է արել միկրոավտոբուսում գտնվող մի կնոջ, Գևորգ Բաղդասարյանը միջամտել է, ինչը վերաճել է վիճաբանության ու վերջինը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Հունանյանի կրծքավանդակին` պատճառելով մահ: 2021թ. ապրիլի 20-ին 57-ամյա տղամարդը՝ Գարեգին Բաղդասարյանը, ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, 2023թ․ նոյեմբերի 22-ին հրապարակել է դատավճիռը՝ Բաղդասարյանին մեղսագրված սպանությունը վերաորակելով որպես առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառել։ Բաղդասարյանը դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։ Դատարանն արձանագրել է, որ ըստ գործով առկա ապացույցների՝ տուժողը հարվածներ հասցնելիս է եղել ամբաստանյալին, վերջիններս գտնվել են երթուղայինում՝ որտեղ գտնվել են նաև այլ անձինք, այսինքն ամբաստանյալը ֆիզիկապես գտնվել է իր շարժվելու և տուժողի հարվածներից խուսափելու համար անբարենպաստ և փոքր վայրում: Իսկ տուժողին հարվածքներ հասցնելուց հետո, երբ վերջինս դադարել է ամբաստնայալին հարվածներ հասցնել Գարեգին Բաղդասարյանը` տեսնելով, որ տուժողը կենդանի է, նրան կյանքից զրկելուն ուղղված որևէ այլ գործողություն չի նախաձեռնել, թեև ունեցել է դրա իրական հնարավորությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ