Բանակը կարող է տրվող անօրինական հրամաններից հրաժարվել. Օհանյանը՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջապես բխում է Ադրբեջանի շահերից, հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ-ի ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, և այդ հատվածում հավելյալ վտանգներ են ստեղծվելու սահմանամերձ բնակավայրերի բնակչության համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, խոսելով Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին՝ նշելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողությունը Ադրբեջանի կողմից բազմապատկելու ՀՀ-ի անվտանգության սպառնալիքները։

Նա նշել է, որ այս ընթացակարգը սահմանադրական կարգի խախտում է, և գտնում է, որ գործընթացի մեջ ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն․ «Ե՛վ բանակում խելացի մարդիկ և՛ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են հրաժարվել այս անօրինական գործընթացից։ Ամենակարևորը, սահմանագծում և սահմանազատում գործընթացը հատվածական իրականացնելը նշանակում է այդ հատվածի վրա պարտադրանք գոյություն ունի, նշանակում է, որ այդ գործընթացից հետո մենք չենք կարող վստահ լինել, որ ադրբեջանական ստորաբաժանումները այլ հատվածներից հետ են քաշվելու»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ